Փող ունենք, բայց բախտ չունենք, կառավարության անդամները տարվա սկզբից շատ ծանր ու դառը տրամադրության մեջ են․ Նիկոլ Փաշինյան

Մի ժամանակ թվում էր, թե փողն ամենամեծ խնդիրն է ու եթե փող ունենանք՝ բոլոր հարցերը կլուծվեն։ Այս մասին Կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա այն դեպքն է, որ փող ունենք, բայց բախտ չունենք, ինչպես ասում են։ Պետք է ստեղծագործական մոտեցում ցուցաբերենք, որ մեր ակնկալած դպրոցները, բժշկական կենտրոններն ու ճանապարհները ունենանք։ Բայց, ճիշտն ասեմ, կառավարության այն անդամները, ովքեր առնչվում են այս թեմայի հետ, տարվա սկզբից շատ ծանր ու դառը տրամադրության մեջ են, բայց մյուս կողմից մտածում եմ՝ ճանապարհն անցնում է նա, ով քայլում է դրա վրայով»,- ասաց վարչապետը և հավելեց, որ դպրոցաշինության և մանկապարտեզաշինության ծրագիր չի եղել 3-րդ հանրապետության պատմության մեջ և ամենակարևորը չհուսահատվելն է։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Urbat.am
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: