Հայաստանի բասկետբոլի Մ18 կանանց հավաքականը պարտվեց Մալթային և ավարտեց ելույթները

Հայաստանի մինչև Մ18 տարեկանների կանանց բասկետբոլի հավաքականը ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Կայացած վերջին խաղում Հայաստանի հավաքականը 39:57 հաշվով պարտվեց Մալթայի հավաքականին:

Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Լիա Կրումյանն էր՝ վաստակած 17 միավորով: Նա նաև 8 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և իրականացրել 5 խլում:

Նշենք, որ անցկացրած խաղերից հետո Հայաստանը զբաղեցրեց առաջնության 7-րդ հորիզոնականը:

Աղբյուր  ArmSport.am

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Urbat.am