Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնից հայտնում են երկրաշարժի մասին

Վրաստանի Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանի Չխորոցկու գյուղի մոտ 4,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չխորոցկու քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք՝ Տայա գյուղից երեք կիլոմետր հեռավորության վրա։

Օջախն ընկել է 17 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Urbat.am