«Բարով ես եկել, համով ախպեր». Վաղարշապատցի կինը Փաշինյանին «Նարեկացի» նվիրեց (վիդեո)

Էջմիածնում սուբվենցիոն ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ծրագրի ընդհանուր արժեքը 270 մլն դրամ է, որից 189 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:

Նաև Կառավարության որոշմամբ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 70 մլն դրամ՝ մանկապարտեզը գույքով և տեխնիկայով ապահովելու համար։

174 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի շինաշխատանքները կավարտվեն աշնանը: Քաղաքի բնակիչներից մի կին դիմելով Փաշինյանին ասաց. «Բարով ես եկել, համով ախպեր»: Մեկ այլ կին էլ վարչապետին նվիրեց Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքը:

«Մի հատ «Նարեկացի» խնդրում եմ, որ վերցնեք»,-ասաց նա, մեկ ուրիշն էլ հավելեց. «Նարեկացին նենց բան ա, որ անհնար է չվերցնես»:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Urbat.am