Կրթսեր սերժանտ Արթուր Արտյուշայի Գասպարյանը։ Ծնվել է 2000թ. սեպտեմբերի 12-ին, Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում:
Սովորել է կարմիր շուկայի միջնակարգ դպրոցում ավարտել է 12 րդ դասարանը 2019թ մայիսին: Դպրոցն ավատելուց հետո, 2019թ. հուլիսի 29-ին, զորակոչվել է, բանակ ծառայել է Ասկերանում: Արժանացել է մի շարք մեդալների («Լավագույն զինվոր- մարզիկ», «Քաջարի մարտիկ» և «Մարտական հերթապահություն»):
Շատ էր սիրում երգել: Դպրոցում, գյուղում ու անգամ զորամասում` ամեն միջոցառման հրավիրում էին երգելու սիրում էր հայրենասիրական երգեր երգել և մսյրիկ երգը անգամ ծննդի տորթն էինք որպես երգչի տորթ պատրաստում:
Վերջին անգամ հոկտեմբերի 8-ին է մայրիկի`Ինեսայի հետ խոսել և ասել է.《Ամեն ինչ լավ է ինձ հետ, բոլորին պաչիկներ, լավ մնացեք, հնարավոր է անհասանելի լինեմ, ուրիշ տեղ ենք տեղափողվում》 Ցավոք վերջին զանգն է եղել, զոհվել է հոկտեմբերի 9-ին, Ջաբրայիլում:5 ամիս եղել է անհայտ կորած հանգչում է Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատանը
Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Հավերժ հիշատակ💔😢
Պատիվ ունեմ ներկայացնելու😔🙏