Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Օգոստոսի 3-ին Հայաստանի առանձին շրջաններում գիշերը եւ կեսօրից հետո սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Երեկոյան ժամերին եւ ամպրոպի ժամանակ կանխատեսվում է հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +23+25, վաղը ցերեկը՝ +36+38։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +27+32,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +27+30,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +31+34,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +11 + 16, ցերեկը՝ + 24 + 28,

Լոռիում՝ գիշերը՝ +15 + 20, ցերեկը՝ + 26 + 31,

Տավուշում՝ գիշերը՝ +17 + 22, ցերեկը՝ + 32 + 36,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +10 + 13, ցերեկը՝ + 25 + 28,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +33+36,

Արարատում՝ գիշերը՝ +21 + 26, ցերեկը՝ + 37 + 39,

Արմավիրում՝ գիշերը՝ +20 + 25, ցերեկը՝ + 36 + 38,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +12 + 15, ցերեկը՝ + 28 + 31,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +36+39,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +32+37,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +14 + 18, ցերեկը՝ + 27 + 32,

Արցախում՝ գիշերը՝ +20 + 24, ցերեկը՝ + 30 + 35։