Ադրբեջանում Սաֆարով եղբայրները կացնահարելով սպանել են իրենց հորեղբորը

Ադրբեջանում Սաֆարով եղբայրները կացնահարելով սպանել են իրենց հորեղբորը։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ 62-ամյա տղամարդը մահացել է երիտասարդների՝ 1999 թվականին ծնված Արիզ Սաֆարովի եւ 2004 թվականին ծնված նրա եղբոր՝ Ֆագան Սաֆարովի կողմից կացնահարվելուց հետո։

Դեպքը տեղի է ունեցել անձնական հարաբերությունների շուրջ ծագած վիճաբանության ժամանակ։

Երիտասարդները դիտավորությամբ սպանել են իրենց հորեղբորը։ Սաֆարով եղբայրները բերման են ենթարկվել։