Մի մարդ դիմում է քահանային, թե Տեր Հայր, ուզում եմ բաժանվել… Քահանան էլ ասում է…

Մի մարդ դիմում է քահանային, թե Տեր Հայր, ուզում եմ բաժանվել:

Քահանան էլ ասում է.

— Շատ լավ, բայց մի պայմանով:

-Ի՞նչ պայման:

— Գնա ու մի ամիս շարունակ ամեն առավոտ ու իրիկուն կնոջդ ասա. «Դու թագուհի ես»։ Հետո նոր կբաժանվես:

— Էէէէ, Տեր Հայր…

— Նայիր, դու գիտես, թե չէ, չեմ բաժանի:

— Լավ, կասեմ:

Անցնում է երկու ամիս, քահանան հանդիպում է այս նույն մարդուն ու հարցնում.

— Հը, ի՞նչ եղավ, կնոջիցդ բաժանվեցիր:

Մարդը պատասխանում է.

— Այ մարդ խելքս գցե՞լ եմ ինչ է, որ կնոջիցս բաժանվեմ. իմ կինը ԹԱԳՈՒՀԻ է, ԹԱԳՈՒՀԻ…