Домой Հայաստան Ճիշտ կլինի՝ Քոչարյանը սուս մնա

Ճիշտ կլինի՝ Քոչարյանը սուս մնա

0
Ճիշտ կլինի՝ Քոչարյանը սուս մնա

Factor TV-ի հարցազրույցը Գյումրիի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ:

-Հեղափոխությունից հետո երբ նախկին իշխանության ներկայացուցիչներ կանգնում են դատարանի առաջ, բացի նրանից, որ հիվանդանում են և միջնորդություններ են ներկայացնում ազատվելու, նաև նրանց պաշտպաններն ու այն քաղաքական թիմերը, որ նրանց աջակցում են, հայտարարում են այս իշխանությունների կողմից քաղաքական հետապնդումների մասին: Ձեր գնահատմամբ՝ այսօր դատական համակարգն ո՞ւմ է ծառայում՝ նախկի՞ն իշխանությանը, այսօրվա՞ իշխանությանը, օրենքի՞ն: Այսօր ընդդիմադիր ուժը, որի ղեկավարը Ռոբերտ Քոչարյանն է, կալանավորված մարդկանց անուններ է տալիս՝ Առուշ Առուշանյան,Մանվել Փարմազյան, Նարեկ Մանթաշյան, Գառնիկ Իսագուլյան, և նշվում է. «Նրանք իրենց քաղաքական հայացքների համար են կալանավորվել: Սա իրավական խայտառակության նոր նշաձող է, քայքայվում է պետությունը»: Պարո՛ն Բարսեղյան, Ձեր կարծիքով՝ սրանք քաղաքական հետապնդումնե՞ր են, թե՞ ոչ:

-Քոչարյանի՞ խոսքերն են:

-Այո:

-Տեսնես ո՞վ է իրեն համոզել, որ ինքը կարող է բարձրաձայն խոսել երկրի քայքայվելու, իշխանական համակարգի քանդվելու մասին: Հավանաբար չեն կարողացել իրեն բացատրել, որ ճիշտ կլինի՝ ինքը մի քիչ սուս մնա, որովհետև իր ասած ամեն նման արտահայտության դեմ շատ մարդիկ տասնապատիկն ունեն դնելու, և ինքը դրա տակից չի կարող դուրս գալ:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here