Սիրում եմ ուժեղ բնավորության տեր և արժանապատիվ կանանց։ Նրանք անսահման հարգանքի են արժանի։
Այդպիսիները չեն փորձում գրավել տղամարդկանց, չեն փոխարինվում էժանագին տարբերակներով, չեն նվաստանում և ոչ ոքի ետեւից չեն վազում։
Նրանք իրենց աշխարհն են ստեղծում, որտեղ սովորում են սիրել իրենց և իրենց հարազատներին։
Այդպիսի կանայք չեն թողնում իրենց կոտրեն, չեն հանդուրժում անհարգալից վերաբերմունք և երկրորդ հնարավորություն չեն տալիս։ Ինքնուրույն են որոշում կայացնում `ոչ մեկի կարծիքին չենթարկվելով։ Չեն ջանում բոլորին դուր գալ։ Նրանց աչքերում լույս է,սրտում `սեր,հոգում `ուժ,մտքում `իմաստնություն։
Նրանց չես հանդիպի ամեն քայլին,ամեն խաչմերուկում։ Նրանք եզակի են, անկրկնելի և անմոռանալի։ Չեն վախենում այրել կամուրջները, հանգիստ շրջվել և հեռանալ ուշադրություն չդարձնելով ատելությամբ նետվող նետերին։
Այդպիսի կնոջ հետ հանդիպումը կյանքի ամենակարևոր քննությունն է։
Եթե հանձնես`կհաղթես, եթե ոչ, ապա իմացիր պարտված ես։