Այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում, Այնթափ գյուղի վարչական տարածքում BMW մակնիշի ավտոմեքենան մխրճվել է ճանապարհին կայանված 2 բեռնատարների մեջ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդը տեղում մահացել է։ Դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։
Փրկարարները մոտ 1 ժամ հատուկ տեխնիկայի միջոցով մասնատեցին ավտոմեքենան, որ նոր կարողացան դին դուրս բերել։