Այսօր՝ հուլիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 18։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն և ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մաշտոցի ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 23-ամյա Արտյոմ Վ-ն էր։
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժկական փորձաքննություն։