Անմահացած զինվորի մայրը տեսանյութ է ներկայացրել Եռաբլուրից ու դիմել խնդրանքով… Տարածեք այս վիդեոն

44-օրյա պատերազմում անմահացած Վահագն Ժամկոչյանի մայրը՝ Ալինա Գրիգորյանը տեսանյութ է ներկայացրել Եռաբլուրից ու գրել է․ Դիմում եմ խնդրանքով իմ ընկերներին, տարածեք այս վիդեոն։

Սա Եռաբլուրն է։ Սա մեր տղաների ու մեր տունն է։ Երբ դուք բոլորդ նստած եք ձեր տներում , կամ սրճարաններում, կամ ռեստորաններում ու ապրում եք մեր երեխեքի կյանքի ու արյան գնով, մենք նստած ենք մեր երեխեքի շիրիմների մոտ ՝ այս անմարդկային պայմաններում։ Էս հողը ամեն օր շնչելով ու կուլ տալով։

Սա դեռ մեղմ քամի է։ Խնդրում եմ տարածեք, որ հասնի Նիկոլին որ տեսնի , հերիք չի մեզ զրկեց մեր ամենաթանկերից, մեզ զրկեց ապրելու իմաստից ,մի հատ էլ՝ ոչինչ չի անում, որ գոնե մարդկային պայմաններում կարողանանք նստել մեր երեխեքի մոտ։ Դե ձեզ տեսնեմ․․․