Աշոտ Սարգսյանy, ով նաեւ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է, ազատվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի տեղակալի պաշտոնից:
Այս առնչությամբ նրա տարածած հայտարարության մեջ ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, ընկերներ
Սեփական դիմումիս համաձայն ազատվել եմ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի տեղակալի պաշտոնից։ Այս մասին գրառում է կատարել Աշոտ Սարգսյանը։
Նա մասնավորապես գրել է․
«2020-2021-ը շատ դժվար տարիներ էին ոլորտի համար՝ քովիդ, պատերազմ, որը շատ բարդ ճանապարհ էր բուժաշխատողների համար: Շնորհակալ եմ բոլորից, որ միասին կարողացանք հաղթահարել այդ ճանապարհը:
2006 թվականից աշխատում եմ առողջապահական համակարգում, իսկ 2018 թվականից սկսած մասնակցել ու ականատես եմ եղել բազմաթիվ բարեփոխումների: 15 տարի աշխատել եմ համակարգում և ուզում եմ արձանագրել, որ Հայաստանը Արսեն Թորոսյանի պես Առողջապահության նախարար չի ունեցել, երկու տարում արվեց ավելի շատ բարեփոխում քան վերջին 20 տարում, ինչի համար շնորհակալ եմ:
Այս ընթացքում փորձել եմ հնարավորինս օգտակար լինել մարդկանց և լուծել առկա բաց խնդիրները։ Շնորհակալ եմ բոլորին՝ վսհտահության և արդյունավետ համագործակցության համար»։