Եթե սիրում եք խոզի միս՝ ուրեմն պետք է իմանաք սրա մասին

Խոզի միսը բարձրակարգ սպիտակուցի և ամինաթթուների աղբյուր է։ Միսը մեր օրգանիզմին երկաթ և B12 վիտամին մատակարարող լավագույն մթերքն է, քանի որ բուսական սնունդի մեջ այս վիտամինն առհասարակ չկա, իսկ ահա երկաթը վատ է յուրացվում։

Քանի որ երկաթը և B12 վիտամինն անհրաժեշտ են հեմոգլոբինի սինթեզի համար, բուսակերների մոտ հաճախ անեմիա՝ սակավարյունություն է զարգանում։ Մսի ցանկացած տեսակի մեջ մեծ քանակությամբ ցինկ, ֆոսֆոր և սելեն է պարունակվում, այդ պատճառով էլ խոզի միսն իրենից այս կարևոր տարրերի լիարժեք աղբյուր է ներկայացնում։

Ոչ վաղ անցյալում հայտնի է դարձել, որ խոզի մսի մեջ նաև վիտամին D կա, որը կոնկրետ այս մսատեսակում ներկայանում է որպես կալցիտրիոլ հորմոն։ Հենց այս հորմոնն է, որ աղետալի կերպով երբեմն չի բավարարում մեր օրգանիզմին։

Միաժամանակ, բոլորին հայտնի է, որ խոզի միսն ամենայուղոտն է, սակայն գիրանալուց խուսափելու համար կարելի է ընտրել անյուղ կամ քիչ ճարպ պարունակող կտորներ։ Մյուս կողմից, խոզի մսի մեջ առկա ճարպն ավելի օգտակար է, քան հորթի կամ գառան մսի մեջ եղածը։ Հենց խոզի ճարպի մեջ է սելենի ամենամեծ քանակությունը։

Այս ամենով հադերձ՝ չպետք է մոռանալ, որ խոզի մսի մեջ խոլեստերինի ավելցուկ կա, և եթե կենդանու կերի մեջ հորմոններ են օգտագործվում, դրանք կարող են կուտակվել ճարպային շերտում։