Կարդացեք և կիսվեք… Սա կարևոր է իմանալ. Ինչպե՞ս ճիշտ վարակազերծել օդորակիչը

Շոգ եղանակին օդորակիչն իսկական փրկություն է դառնում, սակայն բավական չէ միայն այն տեղադրել, կարևոր է սարքը ճիշտ օգտագործել և վարակազերծել։

Գոյություն ունեն կանոներ և չափորոշիչներ, որոնք թույլ են տալիս շինությունների ներսում ստեղծել հարմարավետ և միաժամանակ անվտանգ միկրոկլիմա։

Ինչպե՞ս ճիշտ օգտագործել օդորակիչը

Հիմնական կանոններից մեկն այն է, որ ջերմաստիճանի կտրուկ տատանումներ չպետք է լինեն։ Կարգավորելով սարքի ջերմաստիճանը՝ պետք է հիշել, որ այն փողոցում եղած ջերմաստիճանից չպետք է շատ տարբերվի, չգերազանցի 7-10 աստիճանը։ Եթե դրսում չափազանց շոգ եղանակ է, օդորակիչի ջերմաստիճանը պետք է աստիճանաբար իջեցնել 2-3 ժամվա ընթացքում՝ օդի հոսքը չուղղելով մարդկանց վրա։

Ինչպես հոգ տանել օդորակիչների մասին

Պետք է ճիշտ մաքրել սարքը՝ բացառելու ինֆեկցիոն պաթոլոգիաների ռիսկը։ Պարտադիր է պարբերաբար օդորակիչների պրոֆիլակտիկ մաքրում իրականացնել, հակառակ դեպքում սարքի արդյունավետությունը կնվազի։

Հիմնական ուշադրությունը պետք է կենտրոնացնել ֆիլտրացիայի համակարգի վրա, ֆիլտերը պետք է պարբերաբար փոխել։ Եթե խոսքը ներքին բլոկի կոշտ մաքրման ֆիլտրերի մասին է, դրանք պետք է մաքրել ամեն ամիս։ Ընդ որում՝ դա ինքնուրույն կարող է անել յուրաքանչյուր մարդ։ Դրա համար նախ անհրաժեշտ է տվյալմասը լվանալ օճառաջրով, այնուհետև ցայել հոսող ջրի տակ։

Իսկ ահա ամբողջ կոնդիցիոները պետք է լվանալ և մաքրել տարեկան մեկ անգամ։ Այս դեպքում պետք է դիմել մասնագետների օգնությանը։