Երկուսի անձնական տարածքը միայն երկուսին է պատկանում… Բացվիր միայն Աստծո առջև

Երկուսի անձնական տարածքը միայն երկուսին է պատկանում, եւ ոչ ոք , ոչ մի մտերիմ անձ, հայր, մայր, քույր, եղբայր, իրավունք չունեն ներխուժելու երկուսի անձնական տարածք, եւ երկուսն էլ պիտի գիտակցեն, որ ինչ կապված է իրենց հետ, դա միայն իրենցն է, եւ ոչ մեկի պետք չէ հարցնել խորհուրդներ, թե ոնց վարվես քանի որ դիմացինը չի կարող զգալ այն, ինչ զգում ես դու եւ հետաբար չի կարող քո փոխարեն որոշում կայացնել։

Մարդու նեղ անձնական կյանքը այն տարածությունն է, որտեղ պետք է դուռը միշտ փակ լինի բոլորի համար։ Բացվիր միայն Աստծո առջեւ եւ գուցե այն անձի ում մեջ գտել ես դեպի Աստծուն տանող ճանապարհը, բայց միեւնույնն է լսիր միայն սրտիդ, տես նա ինչ է ասում քեզ։

Եթե ծնողները իրենց թույլ չտան մտնել ամուսնացած զավակների անձնական տարածք, շատ ընտանիքներ ուղղակի չեն փլուզվի։

Սիրեք Ձեր զավակներին, բայց իրենց կյանքն իրենցն է, եւ հենց իրենք պիտի ապրեն այն այլ, ոչ թե Դուք։

Միայն երկուսը գիտեն ինչ կա իրենց միջեւ եւ ոնց է պետք վարվել։

ԼՈՒՅՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
ՆԱՐԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ