Ելփինի մոտ ադրբեջանցիները դիրքավորվել էին Արտակ Դավթյանի հրամանատարության ժամանակ. դրանից մի քանի օր անց Փաշինյանը նրան նշանակել է ԳՇ պետ

Այն հատվածում, որտեղից կրակել են Ելփին գյուղի ուղղությամբ, ադրբեջանցիները դիրքավորվել են 2018 թվականի մայիսին: Այս մասին ֆեյսբուքւմ գրել է «Հետք» հետաքննական հարթակի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։

«Այդտեղ այն ժամանակ մեր կորպուսի հրամանատարը Արտակ Դավթյանն էր: Ադրբեջանցիները չեզոք գոտում իրենց դիրքերն առաջ էին բերել, եւ հսկայական տարածք անցել է նրանց վերահսկողության տակ։ Իսկ միջպետական ճանապարհի Արենի-Ելփին գյուղերի հատվածն հայտնվել է ուղիղ նշանառության տակ:

Դրանից մի քանի օր անց Նիկոլ Փաշինյանն Արտակ Դավթյանին նշանակել է Գլխավոր շտաբի պետ»,- նշել է նա: