Ի՞նչ կլիներ, եթե Նիկոլը հրաժարական տար նոյեմբերի 10-ին

Սարգիս Պարսամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի՞նչ կլիներ, եթե Նիկոլը հրաժարական տար նոյեմբերի 10-ին.

Լիքը մարդու իրական դեմքն այդպես էլ չէինք իմանա.

Եթե հրաժարական տար նոյեմբերի 10_ին, այդ նոր՝ փոփոխված իրավիճակում նույնիսկ Էդմոն Մարուքյանը նիկոլ կքլնգեր ու հայրենասեր կխաղար.

Եթե հրաժարական տար, մենք կմտածեինք, որ ժողովրդի 80%_ը դեմ ա հող հանձնելուն, հողատու երևույթին, թուրքի հետ ախպերությանը և չէինք կասկածի, որ 700 000 հոգի հուկիսի 20_ին «ապագա կա ապագա» կասի.

Եթե հրաժարական տար, Էդմոնը լա ջանդամ, մենք չէինք իմանա, որ օրինակ Vahagn Gevorgyan _ը պատրաստ ա պաշտոն վերցնի էս իշխանությունից։

Եթե հրաժարական տար, մենք կմտածեինք, որ Մանվել Փարամազյանը թույն դեմք ա.
Եթե հրաժարական տար, մենք չէինք տեսնի կառուՅցողականների #իրական դեմքը։
Եթե հրաժարական տար, մենք կմտածեինք, որ ունենք թույն գեներալներ, ովքեր իրենց ստորագրածի տերն են, և կմտածեինք, որ դժվար թե նրանք պատվի առնեն գերագույն գլխավոր մեղավորին։

Եթե հրաժարական տար, մենք չէինք տեսնի, ովքեր են ոգևորվել Սուրեն Պապիկյանի ՊՆ դառնալով… ու տաղեր են ձոնում նրան…

Եթե հրաժարական տար նոյեմբերի 10_ին, մենք Խծաբերդը, Գորիս_Կապանը, Սև լիճը և մնացածը ամենայն հավանականությանբ չէինք կորցնի, սակայն կշարունակեինք ապրել փուչիկում։

Եթե հրաժարական տար, ռազմահայրենասիրական ՀԿ_ները մեզ այդ դեպքում կկարողանային համոզել, թե ի վիճակի են պահել սահմանը՝ առանց ՀՀ պետական բանակի և պետական որոշման։

Եթե հրաժարական տար, մենք կապրեինք փուչիկում, և չէր բացահայտվի մինչ այժմ բացահայտված բոլորի իրական դեմքը։
Բայց սա վերջը չէ. Էլի փուչիկներ են տրաքելու։

Լյուստրացիան մինչև վերջ պետք ա լինի»։