Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գորիսում է։ Նա լուսանկարներ է հրապարակել, գրելով. «De Luxe սրճարան, Գորիս, Սյունիք»։
Վարչապետի տիկնոջ առաջին կանգառը հայ արձակագիր Ակսել Բակունցի տուն-թանգարանն է եղել: Աննա Հակոբյանին ներկայացվել է թանգարանի պատմությունը։ Այն հիմնադրվել է 1968 թվականին Գորիսի այն տանը, որտեղ ծնվել է 20-րդ դարի խոշորագույն հայ արձակագիրը։ Թանգարանում ցուցանմուշների թիվը հասնում է 500-ի. առկա են նաև հազարավոր գիտաօժանդակ նյութեր: Դրանք ներկայացնում են գրողի ուսումնառության տարիները, զինվորական կյանքը, գրական բեղնավոր գործունեությունը: Այստեղ է պահվում նաև հարուստ գրադարանը: Գորիսում գտնվող տանը պահպանվել են Բակունցի անկողինը, զգեստապահարանը, մետաքսե վերնաշապիկն ու կենցաղային իրերը:
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանին ներկայացվել են Բակունցի և նրա մոր կյանքից դրվագներ։
Այցի շրջանակում ՀՀ վարչապետի տիկնոջը հյուրասիրել են տան բակում աճող վարդի թերթիկներից պատրաստված թեյ, որը Բակունցի մայրը հյուրասիրում էր իր տան հյուրերին:
Շրջայցի վերջում Աննա Հակոբյանին նվիրել են Ակսել Բակունցի գրական ժողովածուները։
Իսկ երեկ Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանը Գոշ գյուղում էին։
Հակոբյանը լուսանկար էր հրապարակել Հնոց գաստրո-բակ՝ Արևիից։