Եթե մարդը ընկել է, երբեք չհարվածես նրան, եթե կարող ես բարձրացրու,իսկ եթե հպարտությունդ թույլ չի տալիս ապա գոնե լուռ անցիր կողքով առանց խղճահարության դեմք ընդունելու, որովհետև կյանքը բումերանգ է,չգիտես առավոտյան լուսաբացը քեզ ուր կտանի։
Չկա մեկը որ գողանա ու մարսի,որ ցավեցնի ու այդ ցավը ինքն իր կաշվի վրա չզգա,մեծին չհարգի ու իր երեխաներից նույնը չստանա։
Ընկածին դու բառերով օգնիր,քո մի ճիշտ բառը նրան թևեր կտա,որովհետև այդպիսի մարդիկ բառերի կարիք ունեն,ճիշտ մարդկանց կարիք ունեն,ինչպես հիվանդին օգնում է հավատը,հոգով ասված աղոթքը և ուժեղ ձեռքը,դու ուժ տուր որ չթուլանա։
Եղեք պետքական,սրտացավ,որովհետև կյանքը անակնկալներով լի է,չգիտես վաղը գլխիդ ինչ կգա և որ մի արած լավությունդ որ ընկածի ձեռքով քեզ հետ կգա։Լավությունը գնդակի նման է ինչքան էլ հեռու գլորես, մեկ է մի օր հետ կգա։