Домой Կարևոր Ծանոթացեք, խաբեբա բժիշկ Մկրտիչ Մխիթարյանն է… 5 մլն դրամ է վերցրել ու անհետացել. Եբայրն էլ վարչապետի արարողակարգի պատասխանատուն էր

Ծանոթացեք, խաբեբա բժիշկ Մկրտիչ Մխիթարյանն է… 5 մլն դրամ է վերցրել ու անհետացել. Եբայրն էլ վարչապետի արարողակարգի պատասխանատուն էր

0
Ծանոթացեք, խաբեբա բժիշկ Մկրտիչ Մխիթարյանն է… 5 մլն դրամ է վերցրել ու անհետացել.  Եբայրն էլ վարչապետի արարողակարգի պատասխանատուն էր

Ծանոթացեք, խաբեբա բժիշկ վարակաբան Մկրտիչ Մխիթարյանն ա, ով 5 մլն. դրամ ա պարտքով վերցրել ինձնից՝ իր նկատմամբ վստահությունից օգտվելով բառացի շորթել՝ համոզելով, որ ապահով դեղորայքային բիզնես ա անում։ Ու մի քանի ամիս անց իզով թոզով անհետացել ա։

Իմ դասարանցին ա եղել, միասին ինտերվյուներ էինք անում. շփումն էսպիսի գործնական-ընկերական էր։

Վերջերս պարզեցի նաև, որ մի աղջկա ա սիրահետել, դարձել բոյֆռենդը, նվնվացել, որ փող ա պետք, $1.000 ա վերցրել ու էլի անհետ կորել էդ աղջկա կյանքից։

Կարծում եմ՝ մենք միակ զոհերը չենք, էլի կլինեն մարդիկ, ում ստորաբար խաբել, փող ա շորթել։

Հարազատ եղբայրը Ալեքսանդր Մխիթարյանն ա՝ Գերմանիայում Հայաստանի հյուպատոսարանի քարտուղար։ Նախկինում վարչապետի արարողակարգի պատասխանատուն (3-րդ լուսանկարում ինքն ա):

Մայրը՝ Գայանեն, բժիշկ գինեկոլոգ ա, աշխատում ա Հանրապետական հիվանդանոցում։

Եթե որևէ կոնտակտ ունեք իրենց հետ կապվելու, գրեք փլիզ։

Եթե որևէ տեղեկություն ունեք այս բժշկի մասին՝ որտեղ ա հիմա, ինչ ա անում, ոնց կարելի ա գտնել։ Գրեք ինձ, խնդրում եմ։ Այդ աղջկա հետ փորձենք որևէ կերպ հետ ստանալ մեր փողերը։

Իրավաբանի հետ խորհրդակցել ենք. Մկրտիչն այնպես ա շորթել փողը, որ իրավական դաշտում դատարանով հարցը լուծել չլինի։ Վստահել ենք՝ որպես մտերիմ մարդ ես էլ, էդ աղջիկն էլ։ Ես՝ որպես դասարանցի-ընկեր, աղջիկը՝ որպես սիրած տղամարդ։

Ասենք ես նոտարի թուղթ ունեմ իր ստորագրությամբ, բայց ինքը կադաստրում ոչինչ չունի, ՀՀ հաշվեհամարներ չունի, որ կալանք լինի դնել։

Ոստիկանությունը չգիտեմ՝ ինչով կարող ա օգնել, ճիշտն ասած։ Եթե դուք իդեաներ ունեք, գրեք։

Լյուսի Քոչարյան

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here