Այսօր գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Լուսինի հարսանիքն է։ Համացանցում արդեն հայտնվել են առաջին կադրերը, որոնցում երևում է նրա հարսանեկան զգեստը։
Նշենք, որ հղի երգչուհի Սիլվա Հակոբյանը նույնպես է ներկա է հարսանիքին: Նա Ալեքսանյանների տուն է գնացել երգելու նպատակով:
Հիշեցնենք, որ օրերս Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինան, հրապարակել էր կադրեր դստեր նախահարսանեկան խնջույքից: Նշենք, որ այն տեղի է ունեցել քաղաքի հայտնի սրահներից մեկում: Խնջույքին մասնակցել են Հռիփսիմե Հակոբյանը, Ագա Քանքանյանը և այլք:
Ավելի վաղ Starnews-ն տեղեկացրել էր, որ ապրիլի 3-ին տեղի է ունեցել գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր նշանադրությունը: Վերջինիս ընտրյալը նրա համար ամուսնության անակնկալ առաջարկություն էր կազմակերպել: Լուսինը, իհարկե, դրական պատասխան էր տվել:
Starnews–ին հայտնի է դարձել, թե ով է Սամվել Ալեքսանյանի փեսան: Նա Արմեն Աղաբաբյանն է: Վերջինս Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր, ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Աղաբաբյանի որդին է, բացի այդ ընտանիքը, մասնավորապես՝ Ալեքսանյանի փեսան, ծաղկի բիզնեսով է զբաղվում։
Արմենին է պատկանում Երևանում մեծ ճանաչում ունեցող ծաղկի խանութներից մեկը: Ըստ մեր տեղեկությունների՝ Արմենը Հյուսիսային պողոտայում շքեղ բնակարան ունի: