Մանրամասներ Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքից. Որքան արժե զգեստը, ովքեր են երգում, ով է քավորը և ովքեր են հյուրերը

Այսօր գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Լուսին Ալեքսանյանի հարսանիքն է։

Հարսանիքից պարբերաբար լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում գործարարի կինը՝ Շողերինա Ալեքսանյանը, ինչպես նաև «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Ալեքսանյանի տիկինը, ով նաև քողն է տալիս հարսին, ինչը քավորկնոջ պատրականությունն է։

Մամուլում հրապարակումներ են եղել, որ Լուսին Ալեքսանյանի ընտրյալը Արմեն Աղաբաբյանն է, Արմենը Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր դոցենտ Արթուր Աղաբաբյանի որդին, բացի այդ ընտանիքը, մասնավորապես՝ Ալեքսանյանի փեսան, ծաղկի բիզնեսով է զբաղվում։

Փեսայի՝ հարսին դիմավորելու ընթացքում երգում է երգչուհի Սիլվա Հակոբյանը։

Դիմահարդար Ագա Քանքանյանը իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, լուսանկարներ է հրապարակել նաև հարսնացուն ՝ Լուսինեն։

Ի դեպ, հարսանիքին հրավիրվածների թվում շատ են շոու բիզնեսի ներկայացուցիչները: Լուսանկարներից երևում է, որ հարսանիքին ներկա է նաև ՌԴ-ում գործարար Սամվել Կարապետյանի կինը՝ Էթերին։

womannews.am-ը գրում է. Տեղեկացրել ենք, որ այսօր գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր՝Լուսին Ալեքսանյանի հարսանյաց հանդեսն է։ Գործարարի ընտանիքը կազմակերպել է գերշքեղ երեկո։

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝գործարար Սամվել Ալեքսանյանի դուստրը կրում է աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad-ի մոդելավորած շքեղ հարսանեկան զգեստը, որը կարված է հատուկ Լուսինի համար։

Zuhair Murad-ի մոտ զգեստների ամենամատչելի արժեքը սկսվում է 7-10 միլիոն դրամից։ Դե իսկ Լուսինի գերշքեղ զգեստը միջին հաշվարկով կլինի 10-15 միլիոն դրամ։ Նշենք, որ Լուսինի դիմահարդարման հեղինակը Ագա Քանքանյանն է, վարսերը Լուսինը վստահել է Անի Ավդալյանին։

Հավելենք, որ հարսի սենյակում երգել է Սիլվա Հակոբյանը։ Դե իսկ երեկոյին ելույթ են ունենալու հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերը՝ Սոնա Ռուբենյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Էրիկ Կարապետյանը,Սիլվա Հակոբյանը, Միհրանն ու Արփին և այլք: