Աղջիկնե’ր, եկեք հագնվենք մեր կյանքի արժեքներին համապատասխան… Տեսե’ք, թե ում եք նման` թագուհու թե մարմնավաճառի…

Ամերիկացի մի կոմիկ մոտենում է կարճ շրջազգեստով մի աղջկա ու առաջարկում է նրան սեքսով զբաղվել։ Աղջիկը վիրավորվում և պատասխանում է. «Ես ի՞նչ է, քո համար մարմնավաճառ եմ ինչ եմ»։

Կոմիկն իր հերթին պատասխանում է. «Գիտես, երբ ինձ հարկավոր է կին ոստիկանի օգնությունը, ես նրան հագուստից եմ ճանաչում։ Կին բժշկուհին նույնպես հարգանքի զգացում է արթնացնում իմ մեջ, երբ տեսնում եմ նրան։ Ես հարգանքով եմ վերաբերվում կին խոհարարուհուն, կին ուսուցչուհուն, միանձնուհուն։ Ու ես ստիպված չեմ լինում նրանցից ճշտելու իրենց գործունեության տեսակը, որպեսզի հասկանամ նրանց ով լինելը։ Բավական է նայել նրանց հագուստին։ Ուրեմն եթե դու մարմնավաճառ չես, ինչու՞ ես նրա հագուստով»։

Աղջիկնե’ր, եկեք հագնվենք մեր կյանքի արժեքներին համապատասխան։ Ինտերնետում շատ են աղջիկներն, ովքեր լողազգեստով, ներքնազգեստով նկարներ են հրապարակում։ Հետաքրքիրն էլ այն է, որ նրանցից յուրաքանչյուրը կարծում է թե մեծ արժեք ունի, իրենց պետք է մեծագույն հարգանքով վերաբերվեն, այնպես ինչպես թագուհուն։ Բայց ի՞նչ տեսք ունի թագուհին։ Նրա մարմինը փակ է հագուստով` օտար հայացքների համար։ Նա նուրբ շպար է կրում և համեստ սանրվածք։ Որքան իմաստուն է կինն, այնքան ավելի փակ է։ Բայց սա ամենևին չի նշանակում, որ նա էլեգանտ չէ։

Հասարակության ցածր միավորներին պրոպագանդվում է էժան մարմնավաճառի կերպարը` ֆիլմերի, կրկնվող կերպարների ու անճաշակ երաժշտության միջոցով։

Թագուհիները երբեք չեն մերկանա հասարակության շրջանում։ Ձեր տեսքին նայե’ք, գնահատե’ք ձեր ով լինելը։ Տեսե’ք, թե դուք ում եք նման` թագուհու թե մարմնավաճառի։ Դրանից հետո կհասկանաք, թե ինչ վերաբերմունքի եք արժանի։

Անձի Ինքնակատարելագործում