Սոլովյովը ներողություն է խնդրել Դավիթ Բաբայանի հետ հարցազրույցի համար

Ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը «Россия-1»-ի եթերում, իսկ դրանից վաղ էլ իր ուղիղ եթերի ժամանակ, ներողություն է խնդրել Ադրբեջանից՝ Դավիթ Բաբայանի հետ հարցազրույց անցկացնելու համար։

Սոլովյովը ասել է, որ երկրների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարգումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, որի հետ ինքն էլ անձամբ համաձայն է։

Սոլովյովը ներողություն խնդրելով, ասել է, որ տեղի ունեցածն իր քաղաքական սխալի հետեւանք է ու ներկայիս բարդ ժամանակներում նման սխալներ կարող են լինել։