Սիրում ե՞ք ծիրան… պետք է զգուշանալ. Ահա թե ինչու

Սննդաբանները զգուշացնում են, որ ստամոքսաղիքային հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցող անձինք պետք է զերծ մնան չափից դուրս ծիրան ուտելուց։

Այս սահմանափակման պատճառն այն է, որ ծիրանի մեջ մեծ քանակությամբ շաքար կա, որը կարող է բացասաբար ազդել դիաբետիկների առողջական վիճակի վրա։

Երբ արյան մեջ շաքարի քանակը կտրուկ ավելանում է, պետք է խուսափել մեծ քանակությամբ ծիրան ուտելուց։ Չէ՞ որ աս միրգը չարաշահելիս կարելի է լուրջ խնդիրներ ունենալ։

Միաժամանակ բժիշկները նշում են, որ օրական մեկ-երկու ծիրանը խիստ բացասական ազդեցություն չեն թողնի արյան մեջ շաքարի մակարդակի վրա։

Սննդաբանները ծիրանը չափավոր օգտագործելու կոչ անում են նաև գաստրիտ, ստամոքսի խոց, կոլիտ և գրգռված աղու համախտանիշ ունեցող մարդկանց, քանի որ մրգի այս տեսակի մեջ առկա մեծ քակությամբ բջջանքը կարող է նպաստել հիվանդությունների սրմանը։

Բացի այդ՝ մեծ քանակությամբ ծիրան ուտելը բարձրացնում է ալերգիայի ռիսկը։