Դայվինգը, ինչպես յուրաքանչյուր էքստրեմալ սպորտաձև, ունի նյուանսներ, որոնք վտանգ են պարունակում։
Առողջությանը լուրջ վնաս չհասցնելու համար դայվինգից առաջ պետք է անպայման ստուգել պարանոցի անոթները, քանի որ սուզվելիս մարդը կարծես հայտնվում է բարձր ճնշման «խցում»։
10-15 մետր խորությամբ սիրողական սուզումներն առողջության համար շատ օգտակար են, և անգամ հիպերոնիկները սուզվելիս իրենց շատ լավ են զգում։ Դայվինգի ժամանակ արյունը զգալիորենն հարստանում է թթվածնով, սուզվելը շատ լավ է ազդում սիրտ-անոթային համակագի աշխատանքի վրա։
Միաժամանակ դայվինգին հատուկ են ճնշման ուժեղ տատանումները, իսկ նման ծանրաբեռնվածությունը բոլորը չէ, որ կարող են տանել։
Ռիսկի խմբում են հիպերտոնիկները, շաքարային դիաբետ, աթերոսկլերոզ, օսթեոխոնդրոզ և մի շարք այլ հիվանդություններ ունեցող անձինք։