Մայիսին ՀՀ-ն 2 անգամ պատրաստակամություն է հայտնել մեկնարկել Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով համատեղ հանձնաժողովի նիստը, սակայն Ադրբեջանի կողմից 2 անգամ չեղարկվել կամ հետաձգվել է հանդիպումը։
Այսպես կաթիլ-կաթիլ փորձում են նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել ընդդեմ Հայաստանի և ընդդեմ Արցախի։
Կա շատ կարևոր իրականություն։ Ադրբեջանը վերջին 30 տարիներին վարել է Հայաստանը շրջափակելու քաղաքականություն։ Մտածել են, որ այս քաղաքականությունն էֆեկտիվ է և չարժե հիմա կայացվեն որոշումներ, որոնք Հայաստանին հնարավորություն կտան հաղթահարել շրջափակումը։
Նիկոլ Փաշինյան