Ղրիմում 16-ամյա դեռահասը 4 ամիս բռնաբարել է 9-ամյա աղջկան

Ղրիմում 16-ամյա դեռահասը հանցակիցների հետ չորս ամիս շարունակ բռնաբարել է 9-ամյա աղջկան. Նա ձերբակալվել է, գրում է kazanfirst.ru-ն։

Նշվում է, որ դատավարությունը տեղի է ունեցել հունիսի 19-ին։ Դատարանի մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ տղան օգտվել է նրա անօգնական լինելուց և այս տարվա մարտից հունիս ընկած ժամանակահատվածում բռնաբարել երեխային։ Ընդ որում, նա դա արել է ոչ թե մենակ, այլ հանցակիցների հետ։

Դեռահասն ընդունել է իր մեղքը։ Խնդրել են նրան տնային կալանք տալ, քանի որ նա խոստովանել է ամեն ինչ և ակտիվորեն օգնել է հանցագործության հետաքննությանն ու բացահայտմանը:

Դատավարության ընթացքում պարզվել է, որ երիտասարդը երկու տարուց ավելի է, ինչ գրանցված չի որևէ հասցեում։ Նրան սպառնում է 12-ից 20 տարվա ազատազրկում։