Կառավարությունն այսօր հաստատեց սրճարաններում և ռեստորաններում ծխելու արգելքը։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ ծխախոտային արտադրատեսակների ու դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման ու կանխարգելման մասին օրենքի պահանջներով պետք է սահմանվեն նաև ծխախոտային արտադրատեսակնեորի փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը, որ կարողանան կարգավորեն նաև սրանք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ մարտի 15-ից փակ տարածքներում արգելվում է ծխելը: