Ինչ կլինի ընթրիքից հրաժարվելու դեպքում

Եթե մարդը բաց թողնի նախաճաշը, ճաշը կամ ընթրիքը, ապա օրգանիզմը փորձելու է այդ պակասորդը ինչ որ կերպ լրացնել։

Ընդհանուր առմամբ նախաճաշից, ճաշից կամ ընթրիքից հրաժարումը բացասաբար է ազդում մարդու առողջական վիճակի եւ ինքնազգացողության վրա։ Նախ եւ առաջ դա հանգեցնում է քաղցի ուժեղ զգացման առաջացման, նյութափոխանակության դանդաղեցման, իսկ սնվելիս էլ հնարավոր է գերհագեցում տեղի ունենա։

Երբ մարդը վերջապես սնվում է ընթրիքը բաց թողնելուց հետո, արյան մեջ շաքարի պարունակությունը կտրուկ տատանվում է։
Նույն բանը տեղի է ունենում նաեւ էներգիայի հետ։ Այդ դեպքում նաեւ մեծանում է ծանրաբեռնվածությունը մարսողական համակարգի վրա, իսկ օրգանիզմի համար ավելի բարդ է դառնում ճարպից ազատվելը։

Այս ամենով հանդերձ, ցանկացած սննդամթերք չէ, որ կարելի է ուտել երեկոյան ժամի։ Միանշանակ պետք է ընթրիքին հրաժարվել ծանր մարսվող մսային ճաշատեսակներից, մեծ սենդվիչներից, մակարոնեղենից, կարտոֆիլի ֆրիից։ Այս բոլոր ուտելիքները նպաստում են քաշի ավելացմանը։

Եթե նախաճաշին, ճաշին կամ ընթրիքին կերել եք սպիտակուցով հագեցած սնունդ, ապա լավ կլինի երեկոյան սնվել բանջարեղենային սալաթով։ Երեկոյան ճաշատեսակների մեջ խորհուրդ է տրվում ավելացնել ձիթապտղի յուղ։