Տղաները մեկնեցին բանակ… Բարի և խաղաղ ծառայություն մաղթենք նրանց

Հայրենիքը պաշտպանելու վճռականությամբ. պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել համայնքի զորակոչիկների առաջին խումբը։

Այսօր՝ հունիսի 21-ին, Բերդ համայնքում մեկնարկել է 2022թ.-ի ամառային զորակոչը:

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել Բերդ համայնքի զորակոչիկների առաջին խումբը՝ հայրենիքը պաշտպանելու վճռականությամբ:

Զորակոչիկներին խաղաղ, անփորձանք ծառայություն և բարի վերադարձ են մաղթել Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը, Բերդի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը: