Домой Կարևոր ՔՊ-ական պատգամավորի և փոխմարզպետի հարազատները ավտոմատով կրակել են Փաշինյանին հայհոյող երիտասարդների վրա․ կա զոհ և մի քանի վիրավոր

ՔՊ-ական պատգամավորի և փոխմարզպետի հարազատները ավտոմատով կրակել են Փաշինյանին հայհոյող երիտասարդների վրա․ կա զոհ և մի քանի վիրավոր

0
ՔՊ-ական պատգամավորի և փոխմարզպետի հարազատները ավտոմատով կրակել են Փաշինյանին հայհոյող երիտասարդների վրա․ կա զոհ և մի քանի վիրավոր

Politik.am-ը գրում է. ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետեւանքով վերոնշյալ մարդիկ (Մաթոսի և Էդգարի բարեկամներն ու ընկերները) կալաշնիկովով կրակել են երիտասարդների վրա, այս պահին կա մեկ զոհ և մի քանի վիրավորներ տարբեր բարդության։ Դեպքը տեղի է ունեցել Ապարանի Նիգավան միջնահատվածում։

Մեր տեղեկություններով ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայոհյել են Նիկոլ Փաշինյանին։

Մենք փորձեցինք կապ հաստատել ոստիկանության մամուլի ծառայության հետ, բայց մեր զանգերն անպատասխան մանցին։ Արագածոտնի մարզպետարանի հետ ևս կապ հաստատել չհաջողվեց։ Իշխանությունները անհապաղ պետք է հրապարակային ներկայացնեն դեպքի մանրամասները։

Միջադեպին տեղյակ անձանց խնդրում ենք կապ հաստատել մեր խմբագրության հետ, եթե կան լուսանկարներ կամ տեսանյութեր, ապա խնդրում ենք այն ուղարկել [email protected] էլէկտրոնային հասցեին։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here