Պաշտպանության նախարարությունը հաստատեց… սահմանին զոհ ունենք

Պաշտպանության նախարարությունից Aysor.am-ին հաստատեցին զոհի մասին լուրը, խոստանալով մանրամասները ներկայացնել ավելի ուշ:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Վարդենիսի ուղղությամբ հունիսի 18-ին հակառակորդի կրակոցից ժամկետային զինծայող է զոհվել:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունները, որ երեկ Հայաստանի արևելյան հատվածում սահմանային լարվածություն է եղել:

«Երեկ օրվա ավարտին Վերին Շորժայի հատվածում սահմանային լարվածություն է եղել, իրավիճակը հիմա հանգիստ է»,- ասել է Կարեն Սարգսյանը։

Նա այլ տեղեկություններ չի հայտնել։

Նշենք, որ Վարդենիսի ուղղությամբ հունիսի 18-ին հակառակորդի կրակոցից ժամկետային զինծայող է զոհվել: