Ադրբեջանը կրակ է բացել, ունենք զոհ, հայտնի է նրա ինքնությունը… Ինչո՞ւ է լռում ՊՆ-ն

Վարդենիսի ուղղությամբ հունիսի 18-ին հակառակորդի կրակոցից ժամկետային զինծայող է զոհվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Վարդենիսի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

«Երեկ կեսօրից հակառակորդը կրակոցներ է արձակել Վարդենիսի ուղղությամբ, կրակողներից ժամկետային զինծառայող է զոհվել, այս պահին հանգիստ է, կրակոցներ չկան»,- հայտնեց նա:

Նշենք, որ Պաշտպանության նախարարությունը դեպքի առնչությամբ որեւէ հաղորդագրություն չի տարածել:

ArmLur.am-ը հայտնում է զոհվածը ժամկետային զինծառայող Փ․ Հ․֊ն է Աշտարակի Բյուրական գյուղից։