Հայ ժողովուրդը գնահատում է ձեր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Կարող եմ ձեզ ասել, որ այն, ինչ դուք արեցիք ռազմական գործողությունների ժամանակ, ձեր ջանքերը, որոնց օգնությամբ պատերազմը դադարեց, գնահատվում է նաև ոչ միայն իմ կողմից որպես մարդ։ Գիտեմ, որ Հայաստանի բնակչությունն էլ է գնահատում դա»,- ասաց Խաչատուրյանը։
«Իրականում մենք ուզում էինք շուտ ավարտել պատերազմը, ինչ-որ կերպ վերջացնել պատերազմը, և ես գիտեմ ձեր ջանքերը: Դուք հնարավորություն ունեիք հոկտեմբերի 19-ին [2020թ.]. այս մասին մենք զրուցել ենք Սերգեյ Վիկտորովիչի [Լավրովի] հետ, երբ նա Երեւանում էր։ Բայց այնպես եղավ, որ նոյեմբերի 9-ին [2020թ.], բայց ամենակարեւորը՝ պատերազմը դադարեց»,- ասել է ՀՀ նախագահը։
«Եվ դրանից հետո ձեր ջանքերը, որ ռազմական գործողություններ տեղի չունենան, որպեսզի ձեր, [Հայաստանի] վարչապետի և [Ադրբեջանի] նախագահի միջև այս պայմանավորվածությունները փաստացի ամրագրվեն և պահպանվեն՝ դա էլ շատ կարևոր է մեզ համար», — նշեց Խաչատուրյանը։