Բաքուն հայտարարել է, որ Երևանին է վերադարձրել 159 հայ ռազմագերիների

Բաքուն Երևան է վերադարձրել տարբեր ժամանակներում ձերբակալված 159 հայ ռազմագերիների, հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար, ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների պետական հանձնաժողովի նախագահ Ալի Նագիևը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Ադրբեջանի Հանրապետությունը հակառակ կողմին է վերադարձրել Ղարաբաղում հայտնաբերված 1713 հայ զինծառայողի մասունքներ և տարբեր ժամանակներում ձերբակալված 159 հայ ռազմագերիների», — լրագրողներին ասել է Նագիևը։