Ինչ առաջարկ է արել հայկական կողմը Ադրբեջանին․ հրապարակվել է փաստաթուղթ

Համացանցում հրապարակվել է հայկական կողմից դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 25-ին տարածքային կոմունիկացիաների բացմանը միտված ադրբեջանական կողմին ներկայացված փաստաթուղթ։ Ինչպես նշված է հրապարակված փաստաթղթի 8-րդ կետում՝ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել կառուցելու անհրաժեշտ ավտոճանապարհների այն հատվածները, որոնք կապահովեն Մինջիվան-Օրդուբադ ճանապարհային լիարժեք կապը:

Ի դեպ, ուշագրավ է նաև փաստաթղթի 9-րդ կետը, համաձայն որի փաստաթղթում նշված բոլոր ավտոճանապարհներն ու երկաթուղիները պետք է շահագործվեն այն երկրների սուվերենության հիման վրա, որի տարածքում դրանք գտնվում են։ Այսինքն ճանապարհների ապաշրջափակումը չի ենթադրում միջանցքային տրամաբանություն։

Հրապարակված փաստաթուղթը թերևս վկայում է այն մասին, որ հայկական կողմը հանդես է եկել տարածքային կոմունիկացիաները բացելուն միտված կառուցողական առաջարկով, սակայն այս առաջարկները մնացել են թղթի վրա, այդպես էլ կյանքի չկոչվելով, մեր տեղեկություններով ադրբեջանական կողմն է հրաժարվել ստորագրել այս առաջարկի տակ։

Հետևաբար անհիմն են Ալիևի այն պնդումները, թե հայկական կողմը ժամանակ է ձգում կամ ամեն ինչ անում է, որպեսզի խոչընդոտի տարածքային կոմունիկացիաների բացմանը, քանզի հրապարակված փաստաթուղթ հենց Ալիևն է հրաժարվել ստորագրել՝ այդ կերպ խոչընդոտելով տարածքային կոմունիկացիաների բացմանը։