
Այսօր՝ հունիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:20–ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են՝ մահացածը Լոռու մարզի բնակիչ, 37-ամյա Յուրի Մ.-ն էր:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: