Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» վաղ բացումը տարածաշրջանում խաղաղության ապագայի հիմնարար տարրերից մեկն է։
«Եթե մեզ այս թույլտվությունը չտրվի, ապա դժվար կլինի խոսել խաղաղության մասին, և Ադրբեջանի բոլոր ջանքերը՝ ուղղված Հայաստանի հետ նորմալ համակեցություն և բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն, կտապալվեն»,- ասել է Ալիևը Բաքվի IX գլոբալ ֆորումի բացման ժամանակ։
Ադրբեջանը, նրա խոսքով, իրավունք ունի պահանջել բացել «Զանգեզուրի միջանցքը», քանի որ Հայաստանը ստորագրել է համապատասխան հայտարարություն։
Նա նաև հույս է հայտնել, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կկնքվի մեկ տարվա ընթացքում։
«Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք կնքել խաղաղության պայմանագիրը մեկ տարվա ընթացքում։ Դրանից հետո Կովկասում կհաստատվի խաղաղություն և կայունություն։ Ադրբեջանն արդեն ձեռնարկել է այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերը», — ասել է նա։