Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ստեփանակերտից Շուշի ելքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, 1 մարդ մահացել է:
Ռուս խաղաղապահների զրահամեքենան (БТР) բախվել է Mercedes մակնիշի ավտոմեքենային, որի մեջ եղել են Հայաստանի քաղաքացիներ:
Հաղորդվում է, որ վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներից մեկը մահացել է, ևս մեկը վիրավորվել։