Եթե դուք իբրև մարդիկ և իբրև քրիստոնյա հայեր չեք կարող իրար սիրել, մի´ ասեք, որ սիրում եք Աստծուն: Դա կեղծ է:
Աստծո սերը փոխանցվում է մարդկանց սիրո միջոցով: Երբ այդ սերը ցույց տանք իրար հանդեպ, մեր կյանքը դրախտ կլինի, բայց եթե սերը պակասի, այն ժամանակ քաոս ու անապատ կլինի, և մեր կյանքը դեպի մահ կգնա:
Դուք ասեք ինձ, թե ո՞ր մի անձն է ստեղծագործել ատելությամբ: Ատելությունը քանդում է, բամբասանքը՝ խորտակում, սերն է կառուցող:
Գարեգին Ա