Հայը կզած չի ապրելու, հայը պայքարելու և հաղթելու է. Իշխան Սաղաթելյան

‘Resistance’ movement holds a protest action on the French Square of Yerevan, Armenia

Սիրելի՛ հայրենակիցներ, ընդամենը 2 ամիս առաջ շատ քչերն էին հավատում, որ մենք կարող ենք այսքան բան անել միասին։ Սակայն ձեզանից յուրաքանչյուրն իր հավատքով, նվիրվածությամբ, պայքարի ոգով, ինքնազոհաբերության պատրաստակամությամբ ու վճռականությամբ իրավիճակ փոխեց ոչ միայն Հայաստանում, այլև մեր ողջ տարածաշրջանում և աշխարհասփյուռ հայերի շրջանում։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Սա մեծ աշխատանք է, որը հենց դուք եք արել։ Կեցցե՛ք, սիրելի՛ հայրենակիցներ։

‘Resistance’ movement holds a protest action on the French Square of Yerevan, Armenia

Անցած այս ամիսների ընթացքում դուք նախանշեցիք գալիք տարիների ու տասնամյակների մեր կենսակերպը։ Հայը կզած չի ապրելու։

Հայը պայքարելու և հաղթելու է։ Ահա թե ինչ փոխեցիք դուք ձեր պայքարով», — նշել է նա։