Մայր Աթոռից տեղեկացնում են, որ համաձայն Առաքելական եկեղեցու տոնացույցի, այս տարի հունիսի 18-ին տոնախմբվում է Հայոց առաջին հայրապետ Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Վիրապից դուրս գալու տոնը։
Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի թույլտվությամբ Մայր Աթոռից այդ օրը՝ հավատացյալների երկրպագության և օրհնության համար, Խոր Վիրապ կտարվեն Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները:
Ժամը 10:30-ին Խոր Վիրապի վանքում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին կկատարվի Անդաստանի արարողություն։