Չնայած տարածած ստերին, ընդդիմությունը ձախողել է բոլոր կետերով

Զավեշտի ժանրից է, երբ Գեղամ Մանուկյանը հայտարարում է, որ Ֆրանսիայի հրապարակն արդեն նեղ է իրենց համար։

Փաստ է, որ տեղադրված մոտ 50 վրանների պարագայում անգամ ցուցարարներին չէր հաջողվում լցնել Ֆրանսիայի հրապարակը, իսկ հիմա փորձում են համոզել, թե իբր այն փոքր է։

Ի գիտություն փողոցում հայտնված ընդդիմության առաջնորդների՝ 2-3 հազար ցուցարարով անհնար է որևէ հրապարակ լցնել։

Նաև փաստ է, որ չնայած տարածած ստերին, ընդդիմությունը ձախողել է ստորև նշված բոլոր 6 կետերով։

* դասադուլ
* գործադուլ
* շենքեր շրջափակել
* երթևեկություն պարալիզացնել
* հրապարակ լցնել
* հասնել իշխանության հրաժարականի