Домой Արցախ Ինչպիսի՞ն կլինի Ձեր դիրքորոշումը, եթե որոշվի, որ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը պետք է պատկանի Ադրբեջանին… Ինչ է պատասխանել Նիկոլ Փաշինյանը «Ալ Ջազիրա»-ի հարցին

Ինչպիսի՞ն կլինի Ձեր դիրքորոշումը, եթե որոշվի, որ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը պետք է պատկանի Ադրբեջանին… Ինչ է պատասխանել Նիկոլ Փաշինյանը «Ալ Ջազիրա»-ի հարցին

0
Ինչպիսի՞ն կլինի Ձեր դիրքորոշումը, եթե որոշվի, որ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը պետք է պատկանի Ադրբեջանին… Ինչ է պատասխանել Նիկոլ Փաշինյանը «Ալ Ջազիրա»-ի հարցին

Եթե Սահմանազատման հանձնաժողովը որոշի, որ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը պետք է պատկանի Ադրբեջանին, ապա ինչպիսի՞ն կլինի Ձեր դիրքորոշումը։ Նման հարց է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցազրույցի ժամանակ «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության լրագրողը։

Վարչապետը պատասխանել է, որ Սահմանազատման հանձնաժողովը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ։

«Որովհետև ինչպես ասացի, մենք Ադրբեջանի հետ հաղորդակցության տարբեր հարթություններ ունենք, որոնցից մեկը սահմանազատման աշխատանքներին է վերաբերում: Նաև շատ կարևոր է նշել սահմանի անվտանգության հարցը, որը նույնպես այս հանձնաժողովի մանդատի ներքո է, որովհետև մենք պետք է պահպանենք կայունություն և անվտանգություն ամբողջ սահմանի երկայնքով։

Երկրորդ հարթությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն է։

Կա ևս մեկ հարթություն, որը տարածաշրջանային, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների բացման մասին է։ Բայց իհարկե, ամենահրատապ հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև և տարածաշրջանային խաղաղության համար Լեռնային Ղարաբաղի հարցն է», — ասել է Փաշինյանը։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here