Ուրախ և տխուր լուր… Ծնվել է 44-օրյա պատերազմում անհետ կորած Աշոտ Սարգսյանի քույրը, իսկ հայրը փոքրիկի լույս աշխարհ գալուց ամիսներ առաջ է մահացել

Լուսանկարի փոքրիկը Արևիկն է, ով իր ծննդով նոր հույսի շողով է լցրել ընտանիքը։ Նրա մայրն ու 20-ամյա քույրը դժվար ու ցավոտ ճանապարհ են անցել։ Նրանք իսկական հայ կնոջ ուժեղ և հզոր տեսակ են։

Արևիկի եղբայրը՝ Աշոտ Սարգսյանը, 44-օրյա պատերազմի մասնակից է եւ մինչ օրս համարվում է անհետ կորած։ Իսկ հայրը փոքրիկի լույս աշխարհ գալուց ամիսներ առաջ է մահացել։

Փոքրիկը ծնվել է «Շենգավիթ» ԲԿ-ում, եւ ինչպես հղիությունը հսկող, ապա ծնունդն ընդունող մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանն է պատմում՝ չնայած մեծ ու խորը վշտին՝ Արեւիկի մայրը երբեք չի անհանգստացրել եւ անգամ իր վատ ինքնազգացողության մասին տեղեկացրել են հարազատները, բայց ոչ ինքը։

42-ամյա կնոջ հղիությունը ընթացել է առանց բարդությունների, փոքրիկը ծնվել է լիովին առողջ։

Արեւիկն ու մայրիկն արդեն տանն են` առողջ և պատրաստ նոր կյանք սկսելու։

Շենգավիթ Բժշկական Կենտրոն։