Երևան քաղաքի բնակիչ՝ 56-ամյա Անգին Խաչատրյանը բազմազավակ մայր է. ունի 12 երեխա, որոնցից 2-ը՝ անչափահաս:
Նրա որդիներից 27-ամյա Գևորգ Խ.-ն դատապարտված է և արդեն 1 տարի 3 ամիս է, պատիժը կրում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, իսկ կալանքի ավարտին մնացել է ուղիղ 1 տարի:
Վերջինս մայիսի 16-ից անժամկետ հացադուլ է հայտարարել, և գնալով՝ առողջական վիճակը վատթարանում է: 26-օրյա հացադուլի մեջ գտնող Գևորգը ունի ողնաշարի ճողվածքներ, որոնք իրեն նեղություն են պատճառում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նա բուժում է ստանում ՔԿՀ-ի բուժկետում, և առողջական վիճակը բավարար չէ խուց տեղափոխելու համար:
Գևորգի մայրիկը մեր թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ որդին խնդրում է իրեն ուշադրություն դարձնեն, չտեղափոխեն խուց: Նրա խնդրանքն է նաև, որ իրեն զննի հիմնարկի գլխավոր բժիշկ Գժոյանը, իրեն լսի, բացատրի, թե իր հետ ինչ է կատարվում, քանի որ այդ վիճակում ի վիճակի չէ խուց տեղափոխվելու: