Հենրիխ Մխիթարյանը առողջական լուրջ խնդիրներ ունի…

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մկանային խնդիրներ ունի։

Այդ պատճառով Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» նրան հնարավորություն է տվել մի քանի օր հետաձգել բուժզննումը պայմանագիր կքնելուց առաջ, հաղորդում է իտալական Corriere dello Sport-ը։

Կողմերն ավարտել են բանակցությունները պայմանագրի վերաբերյալ, և 33-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա «Ռոմայից»։ «Ինտերը» Մխիթարյանի հետ կկնքի երկու տարվա պայմանագիր։

Ավարտված մրցաշրջանում Մխիթարյանը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ մասնակցել է 44 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։